Տիգրան Բ Մեծի նվաճումները

Տիգրան Բ-ն (Ք.ա.95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակաում:Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետություն մեջ միավորելն էր:
Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը:Սակայն այն մինչև այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը:Այն Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ:Միհրդատ VI սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլիոպատրիային, միասին նվաճել են Կապադովկիան : Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադոկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևստանին:Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ:Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը:Նրանց բաջանում էր միայն Եփրատ գետը:Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամում:Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով:Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը:Նրա կյանքի ու գործի նկարագրությունը փոխանցվել է սերունդներին , գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները:Ք.ա. I դ. Սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ սիրույթներ նվաճեց:Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղված հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ:Տիգրանակերտի ճակատամատն ու մայրաքաղի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը:Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու:Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Ք. Ա. 69 թ. Գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան:Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը:Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր:Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Ք.ա. 66 թ. Ամռանը Տիգրան Կրտսեր ի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան:Ք.ա. 66 թ. ՍեպտեմբերինԱրտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:

Ալեքսանդր Մակեդոնացի

Ալեքսանդր III Մակեդոնացի պատմության մեջ հայտնի է որպես Ալեկսանդր Մեծ ,Մակեդոնիայի արքա (մ.թ.ա. 336 թ-ից),զորավար։Արգեադների հարստության ներկայացուցիչ։Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկան հասակում։Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը, որը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հիմալայներ։ Ալեքսանդրը ճանաչված է որպես մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկը։ Նա հաղթանակել է մասնակցած բոլոր ճակատամարտերում՝ չնայած որ միշտ առճակատվել է քանակապես գերազանցող թշնամու դեմ։Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր՝ Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ, որի շնորհիվ նրան հաջողվել է իրականացնել ռազմական և քաղաքական պատվախնդիր ծրագրեր։ Մ. թ. ա. 334 թ. Ալեքսանդրը ներխուժել է Առաջավոր Ասիա, որը Պարսկական տերության մասն էր կազմում, և սկիզբ է դրել իր հաղթական, 10 տարի տևած Արևելյան արշավանքին։ Ալեքսանդրի տարած հաղթանակների արդյունքում Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III Աքեմենյանին և հռչակվել Ասիայի տիրակալ։ Համակվելով ամբողջ աշխարհին տիրանալու գաղափարով և «Համաշխարհային օվկիանոսին» հասնելու երազանքով՝ Ալեքսանդրը մ.թ.ա. 326 թ. մուտք է գործել Հնդկաստան, գրավել Պենջաբը։ Սակայն իր հյուծված ու դժգոհ զորքի պահանջով դադարեցրել առաջխաղացումը ու վերադարձել Պարսկաստան։Ալեքսանդրն իր մահկանացուն է կնքել Բաբելոնում մ.թ.ա. 323 թ.՝ անավարտ թողնելով ծրագրավորված արևմտյան ու հարավային ռազմարշավները։ Ալեքսանդրի մահվանը հետևել են պատերազմներ նրա զորավարների, զինակիցների ու ընտանիքի անդամների միջև, որի արդյունքում կայսրությունը տրոհվել է 3 մասի։ Նորաստեղծ պետությունները գլխավորել են նրա կենդանի մնացած գեներալները՝ դիադոքոսները։
Ալեքսանդր Մակեդոնացին թողել է հարուստ ժառանգություն։ Իր իշխանությունն ամրապնդելու համար հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «ալեքսանդրիա» անունը։ Նրա ռազմական ու տնտեսական նվաճումների շնորհիվ ստեղծվել է նոր տիպի համախշարհային կայսրություն, որտեղ արևմտյան ու արևելյան քաղաքակրթությունները միաձուլվեցին հելլենիստական մշակույթի ներքո։ Չնայած նրա կայսրության կարճատև գոյատևմանը՝ Ալեքսանդր Մակեդոնացու ջանքերի շնորհիվ հելլենիստական մշակույթի տարածումը դարձավ անդառնալի, և այն հետագայում Եվրոպայի ու Առաջավոր Ասիայի քաղաքակրթությունների հիմքը հանդիսացավ։ Ալեքսանդր Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի և մինչ այժմ կիրառական նշանակություն ունի։
Մանկությունը
Վաղ մանկության հասակում Ալեքսանդրը թողնված էր մոր խնամքին։ Հավանական է, որ խանդոտ ու կրոնական զմայլանքի հակված Օլիմպիադան տրամադրում էր որդուն հոր դեմ, որի հետևանքով Ալեքսանդրի մեջ երկակի վերաբերմունք էր ձևավորվել Փիլիպոսի նկատմամբ։ Երեխան մի կողմից հիանում էր հոր սխրանքներով, մյուս կողմից՝ խանդ ու նույնիսկ թշնամանք տածում նրա ռազմական հաջողությունների հանդեպ։Ալեքսանդրը՝ որպես արքայազն, ստացել էր լավագույն ազնվական կրթություն։ Տասներեք տարեկան հասակում նրա ուսուցման համար հրավիրվել էր երիտասարդ ուսուցիչ, ծագումով հույն Արիստոտելը, որը հետագայում դարձել է աշխարhահռչակ գիտնական, փիլիսոփա ու մանկավարժ։ Ստացած կրթությունը Ալեքսանդրի մեջ զարգացրել էր նուրբ ճաշակ ու հետաքրքրասիրություն, սովորություն ձևավորել ընկերակցել արվեստագետների ու գիտնականների հետ։ Ալեքսանդրը Հին Հունաստանի բանաստեղծ Հոմերոսի կրքոտ երկրպագուն էր. իր ողջ կյանքի ընթացքում իրեն նմանեցնում էր «Իլիական» պոեմի առասպելական դյուցազներին։
Պատմաբանները ենթադրում են, որ հենց այդ շրջանում, Արիստոտելի ազդեցության տակ, Ալեքսանդրը ծանոթացել ու ոգեշնչվել էր պանհելլենիզմի գաղափարով։ Բանն այն է, որ այդ դարաշրջանում Հունաստանը (Հելլադան), հելլենիզմի փայլուն մշակույթի արարիչն ու կրողը, տրոհված էր առանձին մանր ու անկախ ժողովրդավարական քաղաք-պետությունների (պոլիսների), որոնք գտնվում էին միմյանց նկատմամբ անհաշտ խռովքի մեջ ու, հետևաբար, ապրում էին ծանր քաղաքական ու տնտեսական ճգնաժամ։ Վերելք ապրող հարևան Մակեդոնիայի համար այդ վիճակը պոլիսների վրա հսկողություն հաստատելու բացառիկ հնարավորություն էր ընձեռել։ Ալեքսանդրին ոգեշնչող պանհելլենիզմի գաղափարը ենթադրում էր հունական մշակութային ներուժի ու մակեդոնական ռազմական հզորության միավորում, ինչը կնպաստեր հելլենիզմի տարածմանն ու արմատավորմանը հեռավոր «բարբարոսական երկրներում»։
Ալեքսանդրի ռազմական դաստիարակությունը կայացել էր մանկության ու պատանեկության տարիներին, Փիլիպոսի փորձառու զինակիցների հսկողության ներքո։ Ալեքսանդրի դասընկերները՝ մակեդոնական բարձրաստիճան տոհմերի զավակները, հետագայում կազմեցին նրա մոտիկ շրջապատը։ Ալեքսանդրի ռազմական ընդունակությունները առաջին անգամ դրսևորվեցին 18 տարեկանում, երբ արքայազնի ղեկավարած ծանր հեծելազորի հաջողակ գրոհը վճռորոշեց հունամակեդոնական պատերազմի ամենանշանավոր, Քերոնեայի ճակատամարտի, ավարտը։

Պատմություն առաջադրանք

Հայերի արևմտաեվրոպական կողմնորոշումը հայսատանն ազատագրելու համար

Ի՞նչ հայ գործիչներ են եղել, որոնք կապեր են հաստատել Եվրոպական երկրների հետ Հայաստանն ազատագրելու համար:

Հակոբ Ջուղայեցի՝ Էջմիածնի կաթողիկոս, Իսրաել Օրի, Հովսեփ Էմին:

Համառոտ բնութագրել Էջմիածնի և Անգեղակոթի ժողովների որոշումները:
Անգեղակոթի ժողովը.

Անգեղակոթի ժողովը տեղի է ունեցել 1699թ.-ին: Քննարկվել է Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը: Ժողովի մասնակիցների ստորագրությամբ դիմումներ են հղվել Հռոմի պապին ու Հովհան Վիլհելմին: Ընդունվել է Իսրաել Օրու առաջարկած ծրագիրը, որի համաձայնգաղտնի զորք է կազմակերպվելու, որը պետք է անցներ Ռուսաստանով, հանդիպեր հայ-վրացական միացյալ զորքին, սկզբում ազատագրեր Արևելյան Հայաստանը, այնուհետև անցներ Արևմտյան Հայաստան, իսկ թագավոր պետք է դառնար Հովհան Վիլհեմը:

ԷՋՄԻԱԾՆԻ ԺՈՂՈՎ
1677թ.-ին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հ.-ի ազատագրության հարցը: Ժողովին ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որաշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը ՝ Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կ. Պոլիս ՝ Եվրոպա անցնելու նպատակով: 1679թ.-ին կաթողիկոսը բանակցություններ է սկսում Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ: Սակայն երկու տարի հետո Հակոբ Ջուղայեցին մահանում է, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հ:

Ներկայացնել Իսրաել Օրուն, որպես հայ ազգային գործիչ և դիվանագետ:

Իսրաել Օրին հայ ժողովրդի ազատագրական շարժումների կաևոր դեմքերից է: Նա առաջին հայ դիվանագետն է, ով վերանայել է Հայաստանի ազատագրության հարցն, դուրս է հանել այն փակուղուց ու Ռուսաստանի հետ է կապել հայերի ազատագրական հույսերը:
Օրին հայ ժողովրդի ազատագրության միակ բանագնացը չէ, հայտնի են մի շարք բանագնացներ, սակայն նրանք դիվանագիտությունից հեռու մարդիկ են եղել և նրանց դիմումները կրել են խնդրանքի, աղերսանքի բնույթ: Նրանք կարծել են, թե եվրոպական արքունիքը՝ կարեկցելով, կցանկանա օգնել պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայերին, սակայն չեն հասկացել, որ դիվանագիտությունը խղճի և հավատքի վրա չի հիմնված, այլ ՝ առարկայական կոնկրետ շահերի:
Սակայն Օրին վճռականապես համոզվել է, որ հայ ժողովրդի ՝ արևմտաեվրոպական երկրներից օգնություն ստանալու հույսերը խաբուսիկ են, ուստի երես է թեքել եվրոպայից ու հայերի ազատագրությունը կապել է Ռուսաստանի հետ:
Եվ Պետրոս առաջինը խոստացավ, որ այդ հարցով կզբաղվի միայն հյուսիսային պատերազմի ավարտից հետո:

Յոթանասուն հազար ասորի

I hadn’t had a haircut in forty days and forty nights, and I was beginning to look like
several violinists out of work. You know the look: genius gone to pot, and ready to join
the Communist Party. We barbarians from Asia Minor are hairy people: when we need a haircut, we need a haircut. It was so bad, I had outgrown my only hat. (I am writing a
very serious story, perhaps one of the most serious I shall ever write. That is why I am
being flippant. Readers of Sherwood Anderson will begin to understand what I am saying after a while; they will know that my laughter is rather sad.) I was a young man in need of a haircut, so I went down to Third Street (San Francisco), to the Barber College, for a fifteen-cent haircut.

Յոթանասուն հազար ասորի. Վիլյամ Սարոյան
Արդեն քառասուն օր ու գիշեր մազերիս մկրատ չէր դիպել, և ես սկսել էի նմանվել անգործ ջութակահարի։ Մենք` փոքրասիացի բարբարոսներս, մազոտ ժողովուրդ ենք, ու եթե մեր մտքով անցնում է վարսավիրի դուռը գնալ, ուրեմն, դրա կարիքը իսկապես կա։ Բանը բանից անցել էր, և ունեցած միակ գլխարկս փոքր էր գալիս գլխիս։ (Ես լուրջ պատմվածք եմ գրում, գուցե ամենալուրջը, որ երբևիցե գրելու եմ։ Ահա թե ինչու խոսքս կարծես թե անլուրջ է։ Ով Շերվուրդ Անդերսոն կարդացել է, քիչ հետո կհասկանա, թե ինչ եմ ուզում ասել, կհամոզվի, որ ծիծաղիս մեջ թախիծ էլ կա): Ահավասիկ, մի երիտասարդ, որն ուրիշ ճար չուներ, մազերը պիտի կտրեր, այնպես որ գնացի Երրորդ փողոց (Սան Ֆրանցիսկոյում է այդ փողոցը), ուր վարսավիրների ուսումնարանում մազ կտրելը տասնհինգ սենթ արժե։

Աշխատանքային ջոկատների հանդիպումը կրթամալիրի տնօրենի հետ

Դպրոցում միշտ էլ հերթապահ դասարանի ամենաակտիվ մասնակիցն եմ եղել, մասնակցել եմ մեր միջավայրի մաքրման, բարեկարգման աշխատանքներին, իսկ հիմա՝ ամառային ճամբարի ժամանակ, հնարավորություն ունեմ նաև աշխատանքով գումար վաստակելու և իմ վաստակած գումարով հեծանիվ գնելու: Տիար Բլեյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ աշխատելու ենք կոնկրետ աշխատակարգով, մեր ջոկատի ղեկավարը լինելու է Խորեն Հազարումյանը, աշխատելու ենք գյուղացիական տնտեսությունում: Ի դեպ, հանդիպումից անմիջապես հետո անցանք աշխատանքի: Մյուս ջոկատում ընդգրկված են ութերորդ դասարանցիները, նրանք աշխատելու են մարզադաշտերում ընկեր Միքայելի հետ: Մեզ աշխատանքային ամառ է սպասվում:

Situation 2- page 22 Bonjour.

Vous vous appelez comment ? Ողջույն, ինչպես է Ձեր անունը :

Je m’applle Anna. Anna Foglietta. Իմ անունը Աննա է : ԱՆնա Ֆոգիլեթա :

Vous etes italienne ? Դուք իտալացի եք ?

Oui, et j’habite a Rome. Այո, ես ապրում եմ Հռոմում

Vous parlez italien, francais et… ? Դուք խոսում եք իտալերեն, ֆրանսերեն և… ?

Je parle aussi espagnol et anglais. Ես նաև խոսում եմ իսպաներեն և անգլերեն :

Vouse etes blondes, petit et mice, jolie… Vous aimez la danse ? Դուք շիկահեր եք, փոքրիկ և նիհար, երիտասարդ… Դուք սիրում եք պարել ?

Oh, oui. mais j’aime aussi la musique et la theatre. Այո, բայց ես նաև սիրում եմ երաժշտություն և թատրոն :

La musique moderne ou la musique classique ? Դասական թե ժամանակակից երաժշտություն ?

J’aime bien la musique classique… et aussi la musique moderne. Ես շատ եմ սիրում դասական երաժշտություն…. նաև սիրում եմ ժամանակակից :

Vous aimez la musique americaine ? Սիրում եք ամերիկյան երգեր ?

Oui, surtout le jazz. Այո, հիմնականում ջազզ :